Ամերիկուհուն դանակահարել են լողափում ծխելու համար
Ծխելը մահացու վտանգավոր է եղել Սան Դիեգոյից 54-ամյա ամերիկուհու համար, որը հարձակման է ենթարկվել ոչ ճիշտ տեղում ծխախոտ վառելու համար, հայտնում է russian.rt.com–ը:
Դա տեղի է ունեցել Mission Beach լողափում: Տղամարդը հարձակվել է կնոջ վրա, ում անունը չի նշվում, և դանակը դեմ տվել կոկորդին: Կնոջը հաջողվել է դուրս պրծնել, սակայն տղամարդը դանակով հարվածել է նրա սրտին:
Նրա վրա հարձակված 70-ամյա տղամարդը՝ Թերենս Ալֆոնս Բիգանը, այսօր դատարանի առաջ կկանգնի:
Սան Դիեգոյի լողափերի մեծ մասում ծխելն արգելված է 2006-ից, սակայն այդ արգելքը հաճախ են խախտում:










