ԵՄ-ն ընդլայնել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների ցանկը

14:06 • 22.07.14

Եվրամիությունը երեքշաբթի 3 մարդու և 9 ընկերությունների ներառել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների ցանկում, որոնց հաշիվները սառեցվել են, իսկ մուտքը ԵՄ երկրներ` արգելվել, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:

 

«Հաշվի առնելով Սիրիայում իրավիճակի լրջությունը` Խորհուրդն այսօր խստացրել է ԵՄ-ի միջոցառումներն ընդդեմ սիրիական ռեժիմի: Պատժամիջոցներն ուղղված են լրացուցիչ երեք անձանց և 9 ընկերությունների դեմ, որոնք աջակցում են ռեժիմին կամ մասնակցություն ունեն քաղաքացիական բնակչության դեմ կիրառվող բռնարարքներին: Նրանց ակտիվները սառեցվել են և արգելվել է մուտքը ԵՄ տարածք»,-ասված է մամուլի հաղորդագրության մեջ:

 

Պատժամիջոցների ցանկում հայտնված անձանց անունները հրապարակվելու են չորեքշաբթի՝ ԵՄ-ի պաշտոնական ամսագրում: Սահմանափակումներն ուժի մեջ են մտնելու հրապարակման օրվանից: