ԱՄՆ-ում հիվանդանոցը գինեկոլոգի այցելուներին 190 մլն դոլար կվճարի նրանց գաղտնի լուսանկարելու և տեսագրելու պատճառով

00:35 • 22.07.14

Ջոն Հոպկինսի անվան հիվանդանոցը, որը գտնվում է ԱՄՆ Մերիլենդ նահանգում, գինեկոլոգի այցելուներին 190 մլն դոլար կվճարի, քանի որ բողոքներ են ստացվել, թե գինեկոլոգը գաղտնի տեսագրել և լուսանկարել է իր հիվանդներին: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով «Би-би-си»-ին:


Համապատասխան բողոքներ են ստացվել շուրջ 8 հազար կնոջից:

 

2013 թվականին ինքնասպան եղած բժիշկ Նիկիտա Լևի տանը ավելի քան 1.2 հազար հիվանդի լուսանկարներ և տեսանյութեր են հայտնաբերել: Բժիշկը տեսախցիկներ է տեղադրել գրիչների և բանալիների կախազարդերի մեջ: