Ուկրաինացի զինծառայողների ուղղությամբ առաջին անգամ կրակ է բացվել ծովից. ԶԼՄ-ներ
Ուկրաինացի զինծառայողներն ավարտել են Դոնեցկի մարզի Ձերժինսկ քաղաքի «մաքրման» գործողությունը. այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է «Տեղեկատվական դիմադրություն» խմբի ղեկավար Դմիտրի Տիմչուկը:
Ինչպես տեղեկացնում է korrespondent.net-ը, նա նաև նշել է, որ անջատողականները շարունակում են գնդակոծել հակաահաբեկչական գործողությանը մասնակցող ուժերին Վեսյոլայա Գորա և Կամիշնոյե բնակավայրերի, ինչպես նաև Լուգանսկի օդանավակայանի ուղղությամբ:
Բացի այդ, ուկրաինացի զինծառայողների ուղղությամբ առաջին անգամ կրակ է բացվել ծովից. գնդակոծվել է Դոնեցկի մարզի Նովոազովսկ բնակավայրի մոտ գտնվող բլոկպոստը:
Երեկ Ձերժինսկ քաղաքի տեղական վարչակազմի շենքի վրա բարձրացվել էր Ուկրաինայի դրոշը:










