Դատարանը Վահե Ղուկասյանին դատապարտեց 17 տարվա ազատազրկման. Galatv.am
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այսօր հրապարակվեց 2013 թվականի ապրիլի 23-ին Գյումրու Շիրակացի փողոցի «Ցածր գներ» վաճառատան դիմաց տեղի ունեցած փոխհրաձգության գործով դատավճիռը։ Գործով ամբաստանյալ, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդին՝ Վահե Ղուկասյանը, դատապարտվել 17 տարվա ազատազրկման, տեղեկացնում է Galatv.am–ը:
Այսօր կայացած դատական նիստի ժամանակ Վահե Ղուկասյանի պաշտպանը ընթերցել է պաշտպանական ճառը, վերջին խոսքով է հանդես եկել նաև Վահե Ղուկասյանը:
Մանրամասները՝ այստեղ։
Լուսանկարը՝ Gavatv-ի։










