Ականի պայթյունից տուժածներից Գառնիկ Ավետիսյանը երեկ վիրահատվել է
Լեռնային Ղարաբաղի Քաշաթաղի շրջանում մեքենայի՝ ականի վրա պայթյունից տուժած երեք ուղևորներից Գառնիկ Ավետիսյանը, երեկ ենթարկվել է սրունքի վիրահատության, այս մասին Tert.am-ին հայտնեց բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը:
1971 թ. ծնված Գառնիկ Ավետիսյանը, «Էրեբունի» ԲԿ էր տեղափոխվել սրունքի բաց կոտրվածքո, ունի նաև ողնաշարի կոտրվածք:
Նշենք, որ Արմավիրի քաղաքապետ 1961թ. ծնված Ռուբեն Խլղաթյանը, ով նույնպես եղել էր այդ ավտոմեքենայի մեջ, երեկ ենթարկվել է մատի վիրահատության:










