Մալայզիական ինքնաթիռի «սև արկղերը» փոխանցվել են հոլանդացիներին
Մալայզիայի իշխանությունները հոլանդացի հետաքննիչներին են փոխանցել Ուկրաինայում կործանված ինքնաթիռի «սև արկղերը», հայտնում է lenta.ru-ն։
Նիդեռլանդների ԱԳՆ-ում հայտնել են, որ «սև արկղերը» փոխանցվել են անվտանգության ազգային վարչությանը, որը գլխավորում է ավիաաղետի հանգամանքների միջազգային հետաքննությունը։
Ավելի ուշ «սև արկղերը» կտեղափոխվեն Մեծ Բրիտանիա, որտեղ նրանց վերծանմամբ կզբաղվեն մասնագետներ Ֆառնբորո քաղաքից։










