Ֆրանսիան թույլատրել է թռիչքի ժամանակ օգտվել 3G և 4G ցանցային ինտերնետից

00:52 • 23.07.14

Ֆրանսիական ավիաընկերությունները շուտով կկարողանան իրենց հաճախորդներին առաջարկել 3G և 4G ցանցային ծառայություն ինքնաթիռներում:


Ինչպես հայտնում է Euromag-ը` նախնական շրջանում ծառայությունից օգտնվել հնարավոր կլինի միայն Ֆրանսիայի տարածքում:


Air Journal պարբերականն արդեն անդրադարձել է այս նախագծի անհամեմատ դրական կողմերին: Այժմ գործարար հաճախորդները հնարավորություն կունենան օգտվել գերարարգ ինտերնետից անգամ 10 000 մետր բարձրության վրա: