Խոշորագույն ավիափոխադրողները դադարեցնում են չվերթներն Իսրայել
Խոշորագույն ավիափոխադրողները դադարեցնում են իրենց չվերթները դեպի Իսրայել, հայտնում է radiovesti.ru-ն՝ ի մի բերելով այդ համալրվող շարքը:
Ըստ աղբյուրի՝ արդեն իսկ Թել Ավիվ չվերթները դադարեցրել են ֆրանսիական Air France-ը, ավստրիական Austrian Airlines-ը, շվեյցարական Swiss Airlines-ը, գերմանական Lufthansa-ն, հոլանդական KLM-ը, կանադական Air Canada-ն:
ԱՄՆ-ի իշխանություններն արգելել են ազգային ավիափոխադրողներին չվերթներ իրականացնել դեպի Իսրայել և Իսրայելից: Ռուսական ավիափոխադրողներ Трансаэро-ն և Аэрофлот-ը ևս դադարեցրել են իրենց չվերթները:
Մոսկվայից Թել Ավիվ թռչող օդանավը նախօրեին կեսճամփից հետ է դարձել Մոսկվա:
Նախօրեին Թել Ավիվի միջազգային օդանավակայանի մերձակայքում պաղեստինյան հրթիռ էր ընկել:










