Հնդկաստանում էնցեֆալիտի բռնկումից երկու շաբաթում 60 մարդ է մահացել
Հնդկաստանի արևելքում գտնվող Արևմտյան Բենգալիա նահանգում վերջերս բռնկված էնցեֆալիտի համաճարակի պատճառով առնվազն 60 մարդ է զոհվել: Ինչպես հայտնում է Newsru.com-ը` ВВС-ին հղումով, բժիշկների խոսքով` հիվանդները ներկայանում են նահանգի 7 շրջանից:
Հնդկաստանի հյուսիում վտանգավոր հիվանդությունների համաճարակը բռնկվում է հորդ անձրևների ժամանակ, քանի որ խոնավությունն ու տաք եղանակը հանգեցնում են այդ տարածաշրջանում հիմնական վիրուսակիրների` մոծակների բազմացման աճին: Որպես կանոն Արևմտյան Բենգալիան չի ներառվում այն նահագների թվում, որտեղ տուժողների թիվը շատ մեծ է:
Նահանգի առողջապահության ծառայության ղեկավարը լրագրողներին հայտնել է, որ էնցեֆալիտից մահացության դեպքերի հանկարծակի բռնկումը տեղի է ունեցել հուլիսի 7-20-ը, և իրավիճակը ներկա պահին «սպառնացող մասշտաբների» է հասել: Բժիշկները դեռևս չեն պարզել հիվանդության պատճառով մահացության դեպքերի թվի խոշոր աճի պատճառները, սակայն ուսումնասիրում են վարակի տարածման հանգամանքները և հիվանդության ընթացքը:
Էնցեֆալիտը գլխուղեղի բորբոքմամբ բնութգրվող հիվանդություն է, որը կարող է հանգեցնել ուղեղի վնասմանը: Դրա առաջացման հիմնական պատճառը տիզի կամ այլ միջատի խայթոցն է:










