Իսրայելի վրա մեկ օրում ավելի քան 90 հրթիռ է արձակվել

08:45 • 23.07.14

 

Իսրայելի ուղղությամբ Գազայի հատվածից մեկ օրում ավելի քան 90 հրթիռ է արձակվել. տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը՝ Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հղումով:

 

«Արձակված հրթիռներից 70-ը պայթել են հրեական պետության տարածքում, մեկը պայթել է Աշդոդ քաղաքի դպրոցի բակում»,-տեղեկացրել են նախարարությունից:


Իսրայելի հակաօդային պաշտպանության համակարգերին հաջողվել է որսալ հրթիռներից 18-ը, իսկ մի քանիսը պայթել են հենց Գազայի հատվածում՝ չհատելով դրա սահմանը: