Արամուսում 23-ամյա տղան դանակահարել է 27-ամյա իր համագյուղացուն
Հուլիսի 30-ին՝ ժամը 22։25-ին, «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Արամուս գյուղի բնակիչ, 1987 թ. ծնված Պետրոս Կ.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի` ի վիճակի չի եղել հաղորդում տալու: Այս մասին տեղեկացնում է Ոստիկանությունը։
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 21։50-ի սահմաններում, Արամուս գյուղում, վիճաբանության ժամանակ, Պետրոս Կ.-ին դանակով հարվածել և վնասվածքները պատճառել է նույն գյուղի բնակիչ, 1991 թ. ծնված Նարեկ Պ.-ն:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` հուլիսի 31-ին՝ ժամը 03։00-ին, Նարեկ Պ.-ն Արամուս գյուղից բերման է ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նարեկ Պ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:










