Հարավ-հյուսիս մայրուղու Աշոցք-Թալին հատվածում կիրականացվեն պայթեցման աշխատանքներ. ԱԻՆ

18:09 • 31.07.14

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ վաղը` օգոստոսի 1-ին, ժամը 07.45-08.45-ը հանրապետության հարավ-հյուսիս մայրուղու Աշոցք-Թալին հատվածի 55-րդ կիլոմետրում ճանապարհի շինարարական աշխատանքների կատարման նպատակով կիրականացվեն պայթեցման աշխատանքներ։ 

Նախարարությունը տեղեկացնում է, որ մայրուղու նշված հատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար։ 

Արտակարգ իրավիճակների նախարարության ուժերով տեղում կիրականացվի հերթապահություն։