Բելգիայում և Ռումինիայում ջրհեղեղներ են (լուսանկարներ)

17:17 • 31.07.14

Բելգիայում ջրհեղեղները լուրջ վնաս են հասցրել 2 նահանգների։ Բնական աղետը հասել է նաև Բրյուսել, որտեղ ստիպված են եղել փակել երթևեկությունը մի շարք ավտոթունելներում, հայտնում է Корреспондент-ը։

 

Շատ ճանապարհներ ամբողջությամբ հեղեղվել են Նիվել քաղաքում։ Որոշ հրապարակներ լճերի են վերածվել, որոնց միջից երևում են ավտոմեքենաների տանիքները։

 

Հեղեղումներից տուժել են Բրեն-լ՛Ալլո, Շառլեռուա և Տյուբիզ քաղաքները։ Իտրա և Կլաբեկա շրջաններից տարհանվել է մոտ 400 բնակիչ։

Бельгию и Румынию терзает наводнение

Տուժել է նաև Ռումինիան. հարյուրավոր բնակիչներ երկրի հարավից տարհանվել են։