Միջազգային փորձագետներն առաջին անգամ հասել են մալայզիական ինքնաթիռի կործանման վայր
Փորձագետների միջազգային խումբն ասօր առաջին անգամ կարողացել է հասնել Ուկրաինայի արևելքում Malaysia Airlines ինքնաթիռի կործանման վայր, տեղեկացնում է Интерфакс գործակալությունը՝ Associated Press գործակալությանը հղումով:
Ինչպես և ակնկալվում էր, առաջին փուլում Ավստրալիայից և Նիդեռլանդներից ժամանած փորձագետները կզբաղվեն ավիաաղետի զոհերի մնացորդները, նրանց անձնական իրերը գտնելու հարցով:
Մալայզիական ինքնաթիռը, որն իրականացնելիս էր եղել Ամստերդամ-Կուալա Լումպուր չվերթը, կործանվել էր հուլիսի 17-ին՝ Դոնեցկի շրջանում: Ինքնաթիռում գտնված բոլոր 298 մարդիկ զոհվել էին:
Ավելի վաղ օտարերկրյա փորձագետները բազմիցս հետաձգել էին դեպքի վայր մեկնումը՝ շրջանում շարունակվող բախումների պատճառով:










