ԵՄ խորհուրդը ՌԴ-ի դեմ ոլորտային պատժամիջոցների մասին որոշում է ընդունել
Եվրամիության խորհուրդը ՌԴ-ի դեմ ոլորտային պատժամիջոցների մասին որոշում է ընդունել, տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը:
Այդ որոշումն իրավաբանական ուժ է տալիս պայմանավորվածություններին, որոնք ձեռք էին բերվել հուլիսի 29-ին՝ ԵՄ-ի ներկայացուցիչների մշտական հանձնաժողովի կողմից և հաստատվել էին ԵԽ նախագահ Հերման Վան Ռոմպեյի և Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի կողմից:
ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներն ուժի մեջ են մտնելու օգոստոսի 1-ից:










