ՄԱԿ-ի ներկայացուցիչն արտասվել է՝ Գազայում դպրոցի ռմբակոծության մասին պատմելիս (տեսանյութ)

16:22 • 31.07.14

ՄԱԿ-ի Պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքների կազմակերպման հարցերով մերձավորարևելյան գործակալության (UNRWA) մամուլի խոսնակ Քրիս Գանեսն արտասվել է Al Jazeera հեռուստաալիքին հարցազրույց տալիս, գրում է РИА Новости-ն։

 

Քրիս Գանեսը չի կարողացել զսպել արցունքները, երբ պատմել է Գազայի հատվածում ՄԱԿ-ի դպրոցի ռմբակոծության մասին։


Ավելի ուշ, Twitter-ի իր միկրոբլոգում նա գրել է, որ «արցունքներն ավելին են ասում, քան բառերը»:

 

«UNRWA-ն ցնցված է Գազայում տեղի ունեցածով։ Մենք հասել ենք կրիտիկական կետի, մեր աշխատակիցներին սպանում են, փախստականների ապաստարանները լեփ-լեցուն են։ Ինչո՞վ է այս ամենն ավարտվելու»,- գրել է Գանեսը։