Իտալիայի հարավային շրջաններն «ամայացման» վտանգի առաջ են. ԶԼՄ-ներ
Իտալիայի հարավային շրջանները շուտով կարող են ամայանալ: Այնտեղ հնարավոր է՝ ամբողջությամբ դադարեցվի արդյունաբերությունը:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ Corriere del Mezzogiorno-ին հղումով, Svimez հետազոտական կենտրոնի տվյալների համաձայն՝ Իտալիայի հարավային շրջանները անապատի վերածվելու վտանգի տակ են՝ բնակիչների տեղափոխման բարձր մակարդակի պատճառով, ինչպես նաև՝ կանխատեսվում է տարածաշրջանում արդյունաբերական գործունեության դադարեցում:
Հարավային շրջանների բնակիչները բազմաթիվ տարիների ընթացքում աշխատանքի փնտրտուքներում տեղափոխվում են երկրի հյուսիս, որտեղ ավելի լավ է զարգացած արդյունաբերությունը: Զեկույցի համաձայն՝ իրավիճակն էլ ավելի է սրվել վերջին տարիներին:
«Վերջին 5 տարում ծայրահեղ աղքատության մեջ ապրող ընտանիքների թիվը աճել է 2.5 անգամ՝ 443 000-ից հասնելով 1 մլն 140 հազարի», -ասվում է փաստաթղթում:










