Ջակարտան առաջատար է էլիտար բնակարանների գների աճով
Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտան գլխավորել է էլիտար բնակարանների գների աճի համաշխարհային վարկանիշային ցուցակը: Այդ մասին վկայում է Knight Frank միջազգային խորհրդատվական ընկերության զեկույցը, գրում է gazeta.ru-ն:
Ջակարտայում անցած տարվա հունիսից մեկ տարվա ընթացքում էլիտար բնակարանները թանկացել են 27,3 տոկոսով: Երկրորդ տեղն է զբաղեցնում Դուբլինը (23,5%), իսկ երրորդ տեղը՝ Նյու Յորքը (18,4%):
Ուսումնասիրվող քաղաքներում 12 ամսվա ընթացքում գները բարձրացել են միջինը 6,2 տոկոսով, մինչդեռ մեկ տարի առաջ այդ ցուցանիշը կազմում էր 5 տոկոս: «Ընդ որում՝ Knight Frank-ի վերլուծաբաններն ակնկալում են ուսումնասիրվող շուկաներում էլիտար բնակարանների գների հետագա աճ 2014 թվականի երկրորդ կիսամյակում»,- ասված է հաղորդագրության մեջ:










