Աժ–ում ամենաշատ «կողմ» քվեարկած պատգամավորների տասնյակում ՀՀԿ-ականներն են

19:51 • 31.07.14

Չորրորդ գումարման խորհրդարանում նախագծերին «կողմ» քվեարկած պատգամավորների   առաջին տասնյակում ներառված են բացառապես ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավորները:

Այս մասին տեղեկանում ենք Parliamentmonitoring.am կայքից:


Առաջին հորիզոնականը կիսում են Ռազմիկ Զոհրաբյանը և Հովհաննես Սահակյանը՝ 370 «կողմ» քվեարկությամբ, երկրորդ տեղում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն է՝ 368 «կողմ» քվեարկությամբ:
Ապա ըստ հերթականության գալիս են.

Գրիգորյան Հայկ Հովհաննեսի 368
Մինասյան Մկրտիչ Հակոբի 368
Մնացականյան Մնացական Անդրանիկի 368
Պետրոսյան Ալեքսան Մակարի 368
Պողոսյան Կարինե Համլետի 368
Հովսեփյան Ռուբեն Գառնիկի 367
Գրիգորյան Հրանտ Մերուժանի 366


Մյուս տասնյակում ևս բացառապե ՀՀԿ-ական պատգամավորներ են, այլ խմբակցություններից միակ բացառությունը «Օրինաց երկիր» խմբակցության նախկին անդամ Կարեն Բոթոյանն է:

Հիշեցնենք, որ իրեն ընդդիմություն հայտարարած «Օրինաց երկրի» նախկին անդամը խմբակցութունից դուրս գալու դիմում գրեց Կառավարության ծրագրի քվեարկության ժամանակ:

Իսկ ամենաշատը ելույթ ունեցած պատգամավորն է՝ «Հայ յեափոխական դաշնակցություն» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը, հաջորդը՝ «Հանրապետական» խմբակցութան անդամ Խոսրով Հարությունյանը, ապա՝ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: