Արգենտինայի նախագահը հերքել է դեֆոլտի մասին լուրերը
Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշները հերքել է հայտարարություններն այն մասին, որ Արգենտինայում դեֆոլտ է՝ հայտարարելով, որ երկիրը պատրաստ է շարունակել երկրի պարտքային պարտավորությունները կրողների հետ երկխոսությունը, գրում է korrespondent.net-ը:
«Ընտրողական դեֆոլտ գոյություն չունի: Դեֆոլտը դա երբ մեկը չի վճարում (համաձայն իր պարտքային պարտավորությունների): Երբ մեկին թույլ չեն տալիս վճարել՝ դա դեֆոլտ չէ»,- ասել է նախագահը:
Ընդ որում՝ Քիրշները հայտարարել է, որ Արգենտինան չի բացառում պարտքային պարտավորությունները կրողների հետ երկխոսությունը: «Մենք պետք է պաշտպանենք մեր երկրի շահերը, և դա կանենք երկխոսության ժամանակ»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ էկոնոմիկայի նախարար Աքսել Կիսիլյոֆը վերջին տասը տարիների ընթացքում էկոնոմիկայի առաջին նախարարն է, ով «գնացել է կողոպտիչ ֆոնդերի (վարկատուների) հետ ուղիղ բանակցությունների»:
«Արգենտինան կօգտագործի բոլոր իրավական գործիքները, որոնք նախատեսված են կնքված պայմանագրերով և միջազգային իրավունքով»,- ասել է նա:










