Բանգլադեշում գնացքը բախվել է հարսանեկան ավտոբուսին. կա առնվազն 10 զոհ

10:07 • 01.08.14

Բանգլադեշի արևմուտքում գնացքը բախվել է հարսանեկան ավտոբուսին, առնվազն 10 մարդ զոհվել է, ևս 57-ը ստացել վնասվածքներ, հայտնում է lenta.ru-ն:

 

Վթարը տեղի է ունեցել Հնդկաստանի հետ սահմանից ոչ հեռու` Բարոբազար քաղաքում: Բախումից հետո գնացքը ևս 500 մետր գնացել է մինչ կանգ առնելը:

 

Ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են 10 դի: Բոլոր տուժածները հոսպիտալացվել են, նրանցից 3-ը գտնվում են ծանր վիճակում:

 

Գնացքների երթևեկությունը հարավային Քհուլնա քաղաքից դեպի Բանգլադեշի հյուսիսային քաղաքներ ժամանակավորապես դադարեցվել է: