Փարիզում ոստիկանության շենքից ավելի քան 50 կգ կոկաին է անհետացել
Փարիզի քրեական ոստիկանության շենքից անհետացել է 51 կգ կոկաին, հայտնում է РИА-Новости-ն՝ մանրամասնելով, որ թմրանյութի գողացման համար կասկածվում են հենց իրավապահները։
Հայտնի է, որ կոկաինի խոշոր խմբաքանակն առգրավվել էր հուլիսի սկզբին՝ թմրավաճառների խոշոր ցանցի վնասազերծման ժամանակ։ Այնուհետև կոկաինը տեղափոխվել է այնպիսի վայր, որտեղ մուտքն արգելված է եղել ոստիկանության աշխատակիցների մեծ մասի համար։
Աղբյուրը նշում է, որ թմրանյութն անհետացել է հուլիսի 23-31-ն ընկած ժամանակահատվածում։ Գործի առնչությամբ Փարիզի դատախազությունը հետաքննություն է սկսել։










