2014-ի հունվար-հունիսին թե՛ ամուսնությունները, թե՛ ամուսնալուծությունները աճել են նախորդ տարվա համեմատ. ԱՎԾ

21:21 • 01.08.14

2014 թ-ի առաջին կիսամյակում Հայաստանում գրանցված ամուսնությունների թիվը կազմում է 9 հազ. 566, ինչը 744-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Մայրաքաղաքում հունվար-հունիս ամիսների ընթացքում գրանցվել է 3 հազ 299 ամուսնություն: Մարզերից   ամուսնությունների ամենամեծ թիվը գրանցվել է Արարատում՝ 926, իսկ ամենաքիչը՝Վայոց Ձորում՝ 170: 


Նախորդ տարվա առաջին վեց ամսվա ընթացքում աճել են նաև ամուսնալուծություները: Եթե 2013-ի հունվար-հունիս ամիսներին ամուսնալուծվել է 1 822 զույգ, ապա այս տարի նույն ժամանակահատվածում՝ 2 հազ. 468:
Երևանում ամուսնալուծությունները կազմել են 842 դեպք: