Դոնեցկի հանքերում փակված 147 հանքափորի հաջողվել է դուրս բերել «գերությունից»

23:59 • 01.08.14

Ուկրաինայի Դոնեցկ շրջանում մասնագետներին հաջողվել է վերականգնել երկու հանքի էլեկտրաէներգիայի մատակարարումը և այնտեղից դուրս բերել 147 հանքափորի, ովքեր հանքերում էին մնացել անհասանելիության պատճառով: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ ДТЭК Донецкоблэнерго ընկերության կայքին հղումով:


Ավելի վաղ Դոնեցկում հրետանային ռմբակոծության պատճառով անհասանելի էին դարձել Աբակումովի, Սկոչինսկի, Լիդիևկայի հանքերը: Այդ ժամանակ գետնի տակ է եղել 147 հանքափոր:


Ընկերության էներգետիկայի մասնագետները, լարում հաղորդելով Լիդիևկայի և Սկոչինսկի հանքերում, կարողացել են երկրի մակերես դուրս բերել հանքափորներին: