Համացանցի փառատոնը կանցկացվի Իտալիայում

00:12 • 01.08.14

Համացանցի «blogfest» փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 12-ից 14-ը՝ Իտալիայի Ռիմինի քաղաքում, որը նվիրված կլինի բլոգներին, վեբ խմբավորումներին և սոցկայքերին: Այս մասին հաղորդում է euromag.ru-ն՝ հղում կատարելով ANSA գործակալությանը:


Փառատոնի երեք օրվա ընթացքում համացանցի օգտատերերը կկարողանան կիսվել համատեղ գաղափարներով և քննարկել համաշխարհային ցանցերի՝ բիզնեսի և զվարճանքի հետ կապված հնարավորությունները:


Ինչպես տեղեկացնում է աղբյուրը՝ փառատոնին հանրահայտ բլոգերներ և լրագրողներ կհրավիրվեն: