Եվրոպայում մի խումբ իտալացի մաֆիոզներ են ձերբակալվել

10:19 • 01.08.14

Իտալական ոստիկանությունը մի խումբ մաֆիոզների է ձերբակալել «Կաչոլա» կլանից, նրանց մեղադրում են Եվրոպայում կոկաինի առևտրի համար, հայտնում է euromag.ru-ն:

 

«Կաչոլա» կլանը պատկանում է «Նդրանգետա» մաֆիային, որի հիմնական եկամուտը թմրավաճառությունն է: Ձերբակալությունները տեղի են ունեցել Իտալիայում, Գերմանիայում և Նիդեռլանդներում:

 

Մաֆիոզներին ձերբակալելու հարցում ոստիկաններին օգնել է կլանի անդամներից մեկի այրին. ամուսնու ինքնասպանությունից հետո բարեկամները նրան մեղադրել են ամուսնու մահվան հետ կապ ունենալու համար: Կինը, չդիմանալով բարեկամների վատ վերաբերմունքին, երկար ժամանակ փորձել է կապ հաստատել ոստիկանության հետ: