Ադրբեջանական դիվերսիայից զոհված Արարատ Խանոյանը ընտանիքի միակ տղան է. գյուղապետը՝ զինվորի մասին
Ադրբեջանական դիվերսիայի զոհ դարձած հայ զինվորներից մեկը՝ Արարատ Վաչիկի Խանոյանը, չորս անդամից բաղկացած ընտանիքի միակ տղան էր:
«Երիտասարդ, աշխույժ, լավ պատանի էր: Դպրոցն ավարտելուց հետո զորակոչվել է բանակ, սովորական գյուղացու ընտանիքի զավակ»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց հայտնեց զինվորի գյուղի գյուղապետ Բաբկեն Վարդանյանը:
Արարատի հայրը ավտոմեքենաներ է նորոգում, մայրը հողագործությամբ է զբաղվում, միակ քույրն էլ այս տարի է դպրոցն ավարտել: Մինչ բանակ գնալը Արարատը հորն էր օգնում, չի հասցրել որևէ տեղ շարունակել կրթությունը, քանի որ դպրոցն ավարտելուց հետո անմիջապես զորակոչվել էր բանակ:
Գյուղապետը նաև ասաց, որ տղան դպրոցում սովորել է միջին առաջադիմությամբ, աչքի է ընկել համեստությամբ:
Արարատ Խանոյանի ծառայության ավարտին մնացել էր ընդամենը չորս ամիս:
Հիշեցնենք, որ հուլիսի 31-ին հակառակորդը ձեռնարկել է հարձակում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել են ՊԲ երկու զինծառայողներ՝ 1994թ.-ին ծնվածներ Արարատ Վաչիկի Խանոյանը և Ազատ Արթուրի Ասոյանը:










