Քրիստոնեություն ընդունած սուդանցի կինը ժամանել է ԱՄՆ
Քրիստոնեություն ընդունած սուդանցի կինը, որն իր երկրում փրկվել էր մահապատժից, ժամանել է ԱՄՆ, հայտնում է Al Jazeera-ն: Մարիամ Իբրահիմ անունով կնոջն ԱՄՆ-ում ողջունել է Ֆիլադելֆիայի քաղաքապետը, նրան անվանել «ազատության առաջամարտիկ՝ աշխարհի մակարդակով»:
Այնուհետև նրան ողջունել են համակիրները Նյու Հեմփշիրում:
27-ամյա կինն օրերս ընտանիքի հետ հայրենիքից մեկնել էր Հռոմ, հանդիպել Հռոմի պապին: ԱՄՆ-ում նա հաստատվելու է Մանչեսթրում, որտեղ սուդանցիների 500 հոգանոց համայնք կա:
Մարիամը 2011-ին ամուսնացել է հարավսուդանցի քրիստոնյայի հետ, փոխել կրոնը, բանտարկվել, բանտում լույս աշխարհ բերել իր երեխային: Հունիսին նա հերթական անգամ դատապարտվել էր մահվան: Սակայն հետո ընտանիքն ապաստան էր գտել Խարտումում ԱՄՆ-ի դեսպանատանը:










