Անգելա Մերկելը չի կարողացել զանգահարել նախարարներին նոր բջջայինում տեղադրված չիպի պատճառով

20:52 • 01.08.14

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չի կարողացել զանգահարել նախարարներին իր նոր բջջայինից, որը համալրված է հակալրտեսող չիպով:


Ինչպես հայտնում է newsru.com-ը՝ Գերմանիայի կառավարության անդամների մոտ առաջացած կապի խնդիրների մասին հաղորդել է Bild-ը: Պարբերականի տվյալներով՝ պատճառ է դարձել նախարարների համար նախատեսված հատուկ պաշտպանիչ հեռախոսների գործարկման ժամանակ թույլ տված սխալը: Դրանցում տեղադրված չիպերը անհամատեղելի են եղել Secusmart ընկերության սարքավորումների հետ, որով համալրված է կանցլերի հեռախոսը:


Օրինակ՝ նշվում է, որ ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը կարող է զանգել ֆիննախարար Վոլֆգանգ Շոյբլեին, և նրանց զրույցը հնարավոր չէ գաղտնալսել, սակայն նրանցից և ոչ ոք չի կարողանում զանգել Մերկելին՝ օգտագործելով կոդավորված ուղիները:


Պարբերականի հաղորդմամբ՝ խնդիրը դեռևս մասնակի լուծում է ստացել: Նախարարների համար այնպիսի հեռախոսներ են գնել, ինչպիսին հենց կանցլերինն է, սակայն այս պարագայում նրանցից յուրաքանչյուրն ստիպված է երկու հեռախոս պահել:
Blackberry Q10 հատուկ հեռախոսը, որը համալրված է հատուկ պաշտպանիչ միջոցներով, Անգելա Մերկելն սկսել է օգտագործել հուլիսի վերջին: