Անգելա Մերկելի վարկանիշը ռեկորդային թվերի է հասել

01:20 • 01.08.14

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի վարկանիշը ընտրողների շրջանում ռեկորդային մակարդակի է հասել: Այս մասին հաղորդում է euromag.ru-ն՝ հղում կատարելով Handelsblatt-ին:


Վերջերս անցկացրած հարցման արդյունքները ցույց են տվել, որ գերմանացիների 62%-ը գոհ է դաշնային կանցլերի քաղաքականությունից և մտադիր է ապագայում ևս նրա օգտին քվեարկել:


Վերջին շրջանում Մերկելի վարկանիշի բարձրացմանը նպաստել է ԶԼՄ-ների կողմից նրա՝ Բրազիլիայի ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղը դիտելը և վերջինիս 60-ամյա տարեդարձի դրական լուսաբանումը: