Շահագործման սեզոնից առաջ բոլոր ակտրակցիոններն էլ մեծամասամբ ենթարկվում են ստուգումների. ԱԻՆ

23:52 • 01.08.14

ԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի փորձագետ Լուսինե Հովհաննիսյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ այս տարի շահագործվող ակտրացիոններից միայն երկուսն են բացասական եզարկացություն ստացել, որից հետո թերությունները վերացրել են, կրկին ներկայացվել փորձաքննության և ստացել դրական եզրակացություն։


«Ցանկացած արտադրական վտանգավորություն ունեցող օբյեկտներում տարեկան մեկ անգամ են բոլոր ստուգումներն իրականացվում, այդ թվում՝ կարուսելներում։ Շահագործման սեզոնից առաջ բոլոր ակտրակցիոններն էլ մեծամասամբ ենթարկվում են ստուգումների»,-ասաց նա։


Լուսինե Հովհաննիսյանն ասաց, որ խախտումներ բոլոր դեպքերում էլ հայտնաբերվում են, և դրանք կարող են լինել կազմակերպչական աշխատանքների հետ կապված։ Նա նշեց, որ կարուսելների անվտանգության պահպանման աշխատանքները գնահատում է նորմալ։


Ինչ վերաբերում է փորձաքննության եզրակացությունը պարտադիր փակցնելուն՝ Լուսինե Հովհաննիսյանը նշեց, որ դա օրենքով չի սահմանվում, այլ շահագործող անձը, որպեսզի ավելի մեծ վստահություն ներշնչի հաճախորդներին, փակցնում է փորձագիտական վերջին եզրակացության արդյունքները։