Մոսկվայում կինը նետվել է 9-րդ հարկից և ողջ մնացել
Մոսկվայի հարավարևմտյան «Տյոպլի ստան» շրջանի բնակչուհին փորձել է վերջ դնել կյանքին՝ նետվելով 9-րդ հարկի իր բնակարանի պատուհանից, սակայն ողջ է մնացել: Ինչպես հաղորդում է Lifenews.ru-ն՝ նրան ծանր վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց:
Ոստիկանությունը պարզում է միջադեպի մանրամասները, սակայն արդեն հայտնի է, որ տուժողը դեպքից մեկ օր առաջ փորձել է կտրել երակները: Չհասնելով արդյունքի՝ հաջորդ օրը կինն այլ միջոց է ընտրել կյանքին վերջ դնելու համար, սակայն կրկին ողջ է մնացել:
Ինքնասպանություն գործելու հակված մարդիկ երկար ժամանակ ընտրում են իրենց՝ կյանքից հեռանալու եղանակը: Կինը նախապես համացանցում «Փորձագետների գնահատականների աղյուսակ» էր գտել, որում նկարագրվում էր ինքնասպանություն գործող անձանց հուսահատության ու հուսալիության մակարդակը:










