Շվեյցարիայում կատուների համար պարեկային ժամ կսահմանվի

00:51 • 01.08.14

Շվեյցարիայում գնալով նվազում է թռչունների թիվը, ուստի փետրավորների պաշտպաններն առաջարկել են թռչունների փափկամազիկ որսորդների համար պարետային ժամ սահմանել: Այս մասին հաղորդում է euromag.ru-ն՝ հղում կատարելով Le Matin-ին:


Բնապահպանները նշել են, որ վերջին քսան տարվա ընթացքում փետրավորների թիվը նվազել է 18%-ով: Միևնույն ժամանակ՝ զգալիորեն ավելացել է կատուների թիվը:


 Որպես առաջացած խնդրի լուծման միջոց՝ բնապահպանն առաջարկում է ընտանի կատուներին երեկոյան 20:00-ից մինչև առավոտյան 08:00-ն տնից դուրս չթողնել: