Հերթական դասը հակառակորդին. ԼՂՀ ՊԲ տեսանյութը հակառակորդի դիվերսիան ետ մղելու մասին

20:30 • 01.08.14

ԼՂՀ Պաշտպանության բանակի  լրատվության և քարոզչության բաժինը տեսանյութ է տարածել , որտեղ ՊԲ շարքային Նորայր Միքայելի Քամալյանը պատմում է, թե ինչ է տեղի ունեցել հուլիսի 31-ին՝ հակառակորդի ձեռնարկած հերթական դիվերսիայի ժամանակ:

Հիշեցնենք, որ հուլիսի 31-ին հակառակորդը ձեռնարկել էր հարձակում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ: 

Դիրքապահ անձնակազմի կողմից հանդիպելով կազմակերպված դիմադրության, հակառակորդը, կրելով բազմաթիվ կորուստներ` հետ է շպրտվել ելման դիրքեր: Գործողության արդյունքում, զոհվել է ՊԲ երկու զինծառայող՝ 1994թ. ծնված Արարատ Վաչիկի Խանոյանը և Աշոտ Արթուրի Ասոյանը: