Ավստրալիային և Նիդեռլանդներին թույլ է տրվել այցելել մալայզիական կործանված ինքնաթիռի վայր

08:21 • 01.08.14

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն օրենքներ է ստորագրել, որոնք թույլ են տալիս Ավստրալիային և Նիդեռլանդներին ուղարկել իրենց առաքելությունները մալայզիական ինքնաթիռի կործանման վայր Դոնեցկի մարզում, հայտնում է lenta.ru-ն:


Ավստրալիան, համաձայն օրենքի, կարող է Ուկրաինա ուղարկել ոստիկանական, ռազմական և քաղաքացիական անձնակազմ, որը կստանա երկրում ազատ տեղաշարժվելու իրավունք:


Ընդ որում, Կիևը պարտավորվում է առաքելությունների աշխատակիցներին տրամադրել ինքնաթիռի կործանման հետ կապված ցանկացած տեղեկություն: Նույն լիազորությունները կստանան նաև Նիդեռլանդների ներկայացուցիչները, ովքեր գլխավորում են ավիաաղետի հետաքննությունը:


Առաքելությունների անձնակազմերին «կթույլատրվի զենք կրել, ինչպես նաև ուժ կիրառել ինքնապաշտպանության և գործունեության իրականացման նպատակով»: Առաքելությունների կազմերում կարող է ընդգրկվել մինչև 700 մարդ: