ՌԴ-ն արգելել է նաև Ուկրաինայից արևածաղկի ձեթի և սոյայի ներմուծումը
Ռուսաստանն օգոստոսի 1-ից արգելել է նաև Ուկրաինայից սոյայի, արևածաղկի ձեթի և վարսակաձավարի ներմուծումը, գրում է «Իզվեստիա» թերթը։
ՌԴ-ի անասնաբուժության և ֆիտոսանիտարիայի ոլորտում հսկողություն իրականացնող «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայության համաձայն՝ դա պայմանավորված է արձանագրված սանիտարական պահանջների բազմաթիվ խախտումներով։
Ավելի վաղ գերատեսչությունն արգելել էր ուկրաինական կաթնամթերքի, հյութերի, մանկական սննդի, ինչպես նաև բանջարեղենային և ձկնային պահածոների ներմուծումը:










