Սենատորները խնդրում են Օբամային ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետություններն ահաբեկչական կազմակերպություններ ճանաչել
Միացյալ Նահանգների 19 հանրապետական սենատորներ դիմել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` խնդրելով ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետություններն «ահաբեկչական կազմակերպություններ» ճանաչել և ներառել համապատասխան «սև ցուցակում»: Այդ մասին սենատորները նշել են նախագահին ուղղված նամակում, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Մենք կոչ ենք անում Ձեզ ամերիկյան օրենսդրության շրջանակում ռուսամետ ընդդիմադիրների կառույցները՝ այսպես կոչված Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետությունները, արտասահմանյան ահաբեկչական կազմակերպություններ ճանաչել»,- նշել են սենատորները:
Նրանց վստահեցմամբ՝ նման քայլը կարող է լուրջ բարդություններ առաջացնել Ռուսաստանի համար:










