Թայվանում ստորգետնյա պայթյուններն ավերել են քաղաքի կենտրոնը, կան բազմաթիվ զոհեր (լուսանկարներ)
Թայվանի հարավային Կաոհսիունգ քաղաքի կենտրոնում ավերածություններ են տեղի ունեցել գազի արտահոսքի պատճառով տեղի ունեցած պայթյուններից, կա 24 զոհ, հայտնում է CNN-ը:
Պայթյունների պատճառը ստորգետնյա գազատարներից տեղի ունեցած արտահոսքն է: Դրա հետևանքով քաղաքի փողոցները «պատառոտված են»: Կա մոտ երեք հարյուր վիրավոր:
Գազի պայթյուններից փողոցի մեքենաները բառի բուն իմաստով օդ են բարձրացել: Մի մեքենա հայտնաբերվել է երեքհարկանի շենքի տանիքին: Նույնը տեղի է ունեցել մարդկանց հետ: Երկու մարդու հայտնաբերել են քառահարկ շենքի տանիքին:


















