Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առաջիկա օրերի եղանակի տեսություն

11:32 • 01.08.14

ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից հայտնում են, որ օգոստոսի 1-3-ը հանրապետությունում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: 4-5-ը առավելապես հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում մինչև 18-23 մ/վրկ: Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: 

Քամին` հարավ-արևմտյան 5-10 մ/վրկ արագությամբ: 

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 1-3-ը աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով, այնուհետև կնվազի 4-5 աստիճանով:

 

Երևանում օգոստոսի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 4-5-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` մինչև 15-20 մ/վրկ: