Ֆրանսիական հիվանդանոցը գինետուն կբացի մահացու հիվանդների համար

15:55 • 01.08.14

Ֆրանսիայի հարավ-կենտրոնական հատվածում գտնվող հիվանդանոցներից մեկը՝ Պալիատիվ օգնության կենտրոնը, պատրաստվում է գինետուն բացել, որտեղ հիվանդներն ու նրանց ծանոթները կարող են բժշկական հսկողության ներքո մասնակցել գինիների համտեսին։

 

Ինչպես նշում է РИА-Новости-ն, ուշագրավ մտահղացումը պատկանում է բժիշկ Վիրժինի Գաստելային, ով գինետունը բացելու է մահացու հիվանդների համար: Բժիշկը վստահ է, որ գինետունը կօգնի անբուժելի հիվանդ մարդկանց փոքր- ինչ թուլանալ։

 

Բուժհաստատության տնօրինությունը հավանություն է տվել այս գաղափարին։ Ենթադրվում է, որ գինետունը, որտեղ ներկայացվելու են տեղի արտադրողների գինիները, վիսկին ու շամպայնը, բացվելու է սեպտեմբերին։