Անթալիայի ափերի մոտ ամբողջությամբ 1 մլն դոլարանոց զբոսանավ է այրվել
Թուրքական Անթալիայի ափերի մոտ՝ Ֆինիքե քաղաքի ծովածոցում, հրդեհ է բռնկվել 29 մ երկարությամբ Arzu’s Desire զբոսանավում։
Ինչպես նշում է Euromag-ը, զբոսանավի անձնակազմի 4 անդամները փրկվել են առափնյա անվտանգության ծառայության շնորհիվ։ Սակայն 1 մլն դոլար արժողությամբ շքեղ զբոսանավն ամբողջությամբ այրվել է ու խորտակվել ծովում։
Նշվում է, որ զբոսանավի անձնակազմը, փորձելով ինքնուրույն մարել կրակը, վնասվածքներ է ստացել, ինչի պատճառով նրանք հոսպիտալացվել են, այնուհետև՝ դուրս գրվել։
Կրակի առաջացման պատճառը հայտնի չէ. ընթանում է հետաքննություն։











