Հակառակորդի այսօրվա զոհերը արդեն անցան 8-ը. Արծրուն Հովհաննիսյան

11:36 • 02.08.14

Հակառակորդի այսօրվա զոհերը արդեն անցան 8-ը. այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ Facebook-ի իր էջում։ 

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան /Մարտակերտի/ ուղղությամբ հակառակորդը հերթական անգամ ձեռնարկել է հետախուզադիվերսիոն գործողություն: Զոհվել էր ԼՂՀ ՊԲ զինծառայող և հայտնի էր դարձել 3 զոհի և 7 վիրավորի մասին՝ հակառակորդի կողմից։