Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է 4 զոհի մասին

11:53 • 02.08.14

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհված 4 ադրբեջանցի զինծառայողի մասին: Այս մասին փոխանցում է ԱՊԱ գործակալությունը:

 

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից այսօր հայտնել են, որ օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան /Մարտակերտի/ ուղղությամբ հակառակորդը հերթական անգամ ձեռնարկել է հետախուզադիվերսիոն գործողություն:

Դիմակայության ընթացքում կորուստ է ունեցել նաև հայկական կողմը: Հայրենիքի պաշտպանության ժամանակ արիաբար զոհվել է ՊԲ զինծառայող 1989թ. ծնված Զորիկ Ժիրայրի Գևորգյանը: