Չինաստանի գործարաններից մեկում պայթյունի հետևանքով 65 մարդ է մահացել (լուսանկարներ)
Չինաստանի արևելքում գտնվող Ցզյանսու շրջանի գործարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է առնվազն 65 մարդ, 120-ից ավելի մարդ վնասվածքներ են ստացել, գրում է Взгляд-ը՝ հղում անելով Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը:
Պայթյունը տեղի է ունեցել Կունշան քաղաքում գտնվող գործարանում: Հաղորդվում է, որ վիրավորների մի մասը ծայրահեղ ծանր վիճակում է: Դեպքի վայրում աշխատում են բժիշկներ և փրկարարներ:
Պայթյունի պատճառների մասին տեղեկություն չի հաղորդվում: Մահացածների և վիրավորների հստակ թիվը ճշտվում է:






















