Հնդիկը տան լոգարանում կոկորդիլոս է հայտնաբերել

13:09 • 02.08.14

Արևմտյան Հնդկաստանում 41-ամյա հնդիկը, մտնելով իր տան լոգարան, մոտ մեկուկեսմետրանոց կոկորդիլոս է հայտնաբերել, գրում է Daily Mail-ը:

 

Կալպեշ Պատելի խոսքով՝ սկզբում նա չի հասկացել, թե արդյոք այն կենդանի է, թե ոչ, սակայն տեսնելով նրան թարթելիս՝ անմիջապես շրջվել է և փախել հնարավորինս արագ՝ փակելով իր հետևից դուռը:

 

Պատելը պատմել է, որ իր կինն ու երեխաները չեն հավատացել իրեն, երբ նա զգուշացրել է նրանց չգնալ լոգարան, քանի որ այնտեղ կոկորդիլոս կա:

 

Պատելը կանչել է իր հարևաններին, և նրանք հաստատել են, որ տան լոգարանում կոկորդիլոս կա: Տղամարդու խոսքով՝ նա չի պատկերացնում անգամ, թե ինչպես է այն մտել իր տուն:

 

Պատելը ոստիկանություն է կանչել՝ չիմանալով, թե ինչպես դուրս թողնել կոկորդիլոսին:

 

Ոստիկանությունը հայտնել է, որ կոկորդիլոսին տեղափոխել են մոտակայքում գտնվող լիճ, որտեղ էլ նրան բաց են թողել: