Դանիայի միապետներն արձակուրդն անցկացնում են ողջ ընտանիքով (լուսանկարներ)
Դանիայի թագավորական ընտանիքը հրապարակել է համատեղ արձակուրդից լուսանկարներ: Ավանդույթի համաձայն՝ թագավորական ընտանիքի անդամները հանգստանում են Հարավային Յուտլանդիայում գտնվող Գրոստեն թագավորական նստավայրում, գրում է Euromag-ը:
Այնտեղ է հավաքվել թագավորական ընտանիքի երեք սերունդ՝ Մարգրետե II թագուհուց մինչև փոքր արքայազներ և արքայադստրեր:
Ի տարբերություն Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի՝ դանիացիներն իրենց շատ ավելի ազատ են պահում: Տեղական ԶԼՄ-ների լուսանկարիչները, ովքեր այցելել են այնտեղ լուսանկարներ անելու համար, հայտնաբերել են տղամարդկանց կարճ անդրավարտիքներով, իսկ կանանց՝ թեթև զգեստներով:
Իսկ 74-ամյա թագուհի Մարգրետե II-ը մամուլի ասուլիսի է գնացել «գոլֆ-քարով»:




















