ԱՄՆ Կոնգրեսը համաձայնել է 225 մլն դոլար հատկացնել Իսրայելի «Երկաթե գմբեթին»

09:48 • 02.08.14

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Իսրայելի «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի ֆինանսավորման համար 225 մլն դոլար հատկացնելու մասին օրինագծին, հայտնում է gazeta.ru-ն՝ Reuters-ին հղումով։


Այս փաստաթղթի օգտին քվեարկել է 395 կոնգրեսական, դեմ՝ 8-ը։ Ավելի վաղ օրինագիծը հավանության էր արժանացրել ԱՄՆ Սենատը։ Սպասվում է, որ մոտ ապագայում այն կստորագրի նախագահ Բարաք Օբաման։

 

«Երկաթե գմբեթն» օգտագործվում է պաղեստինյան տարածքներից արձակվող հրթիռները որսալու համար։