Մեքսիկայում գերությունից ազատել են 70 ներգաղթյալի

09:22 • 02.08.14

Մեքսիկացի իրավապահներն ազատ են արձակել 70 ապօրինի ներգաղթյալի, որոնց հանցագործները պահում էին ԱՄՆ սահմանից 550 կիլոմետրի վրա գտնվող Մադերո քաղաքի տներից մեկում, գրում է gazeta.ru-ն:

 

Ազատ արձակված ներգաղթյալների թվում կան Հոնդուրասի, Սալվադորի, Գվատեմալայի, Նիկարագուայի և Կուբայի քաղաքացիներ:

 

Ներգաղթյալների ազատ արձակման հատուկ գործողությանը մասնակցել է ոստիկանությունը, բանակը և ծովային հետևակը: