Առաջին համաշխարհայինի ողբերգությունը հիշեցնում է՝ ինչի են բերում մեծ հավակնությունները. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում Առաջին համաշխարհային պատերազմի զինվորներին նվիրված հուշարձանի բացման արարողությանը հայտարարել է, որ դրա ողբերգությունը հիշեցնում է այն մասին, թե ինչի է բերում ագրեսիան, եսասիրությունը, մեծ հավակնությունները և միմյանց լսելու ցանկության բացակայությունը: Այս մասին գրում է kommersant.ru-ն:
«Այն հիշեցնում է այն մասին, թե ինչի է բերում ագրեսիան և եսասիրությունը, պետությունների ղեկավարների և քաղաքական էլիտաների մեծ հավակնությունները, որոնք հաղթում են ողջամտությունը, և աշխարհի ամենահաջողակ աշխարհամասի՝ Եվրոպայի պահպանման փոխարեն, այն ենթարկում են վտանգների: Լավ կլինի՝ հիշել այդ մասին նաև այսօր: Համաշխարհային պատմության մեջ այդպես շատ օրինակներ կան, թե ինչ թանկ գին է արժենում միմյանց լսելու ցանկության բացակայությունը, այլոց իրավունքների և ազատությունների, օրինական շահերի խախտումը՝ հանուն սեփական շահերի և հավակնությունների: Վատ չէր լինի՝ սովորել տեսնել և հաշվել առնվազն մեկ քայլ առաջ», - Պուտինի խոսքերն է մեջբերել Կրեմլի մամուլի ծառայությունը:










